Էրդողանն ասել է, թե ինչից են կախված Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, մինչդեռ դրական պատկեր չկա, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է РИА Новости-ին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։

«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը Պրահայում էր, մենք բացահայտ ասացինք՝ եթե դուք (Հայաստան) Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեք դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները կգնան դրական ուղղությամբ։ Մենք դա ակնկալում ենք Երևանից։ Նման պատկեր դեռ չկա: Ֆրանսիայում և ԱՄՆ-ում սփյուռքահայերը ճնշում են գործադրում, ինչն արտահայտվում է գործընթացում: Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից: Մենք թշնամիներ չենք ուզում, այլ ընկերներ»,-ասել է Էրդողանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել