Պուտինը պատրաստ չէ. մենք կբանակցենք Ռուսաստանի հաջորդ նախագահի հետ. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը բանակցությունների վերսկսման վերաբերյալ բոլորին հայտնի է՝ երկխոսությունը հնարավոր է ռուսական զորքերի դուրսբերումից հետո։

«Առաջինը, Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ուկրաինայից։ Հետո մնացած ամեն ինչ։ Պուտինը պատրա՞ստ է. ակնհայտորեն ոչ: Ուստի մենք կառուցողական ենք մեր գնահատականում՝ մենք կխոսենք Ռուսաստանի հաջորդ նախագահի հետ»,- Twitter-ում գրել է Միխայիլ Պոդոլյակը։

Նոյեմբերի 4-ին The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մասնավոր կարգով հորդորում է Ուկրաինայի իշխանություններին՝ հայտարարել Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն այժմ դա անհնար է, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով արգելում է բանակցային գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել