Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին, ժամը 6:00-ից մինչև օրվա ավարտը Կիևում, Կիևի, Չեռնիգովի, Չերկասի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի, Պոլտավայի մարզերում կգործի էլեկտրաէներգիայի պլանային անջատումների ժամանակացույցը, առանձին տարածքներում կգործեն նաև վթարային անջատումներ:
Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնում է Ukrenergo ազգային էներգետիկ ընկերությունը։
«Ուկրէներգո»-ն ընդգծում է, որ ռուսական ահաբեկչություններից հետո երկրի էներգացանցը դեռևս չի կարող ամբողջությամբ վերսկսել աշխատանքը։ Որոշ շրջաններում պետք է անջատումներ մտցվեն՝ բարձր լարման ենթակառուցվածքի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
«Ուստի մենք ուզում ենք կրկին զգուշացնել ուկրաինացիներին՝ ժամը 6:00-ից մինչև օրվա վերջ պլանային անջատումների ակտիվ գրաֆիկներ կլինեն Կիևում, Կիևի, Չեռնիգովի, Չերկասիի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի, Պոլտավայի մարզերում:
Տարածքները, որոնք կտուժեն էլեկտարէներգիա չունենալու պատճառով, ոչ ոք չի ընտրել, դրանք հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումներից հետո էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացման հետևանքներն են։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակումների հոկտեմբերի 10-ին, 11-ին, 17-ին, 22-ին և նոյեմբերի 2-ին», – նշել է «Ուկրեներգոն»։
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։