Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը:

«Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է, որ հատկապես վտանգի տակ են երկքաղաքացիները:

Բեռլինը ողջունել է Իրանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել