Արդարադատության նախարարությունը 2022 թվականի ընթացքում պայմանագրեր է կնքել «Արտէքսիմ» ՍՊԸ-ի հետ՝ ձեռք բերելով տարբեր խմիչքներ։
Iravaban.net-ն ուսումնասիրել է նախարարության կողմից կատարված գնումները, ըստ որոնց հունվարի 25-ին՝ ձեռք են բերվել կոնյակներ՝
- «Վասպուրական»՝ 15 տարեկան, 0,7 լիտր տարողությամբ, որի արժեքը կազմել է 28․800 դրամ և
- «Ախթամար»՝ 0,7 լիտր, 2 հատ – 31․800 դրամ։
Նույն օրը՝ մեկ այլ պայմանագրի շրջանակներում ձեռք են բերվել․
- «Ախթամար», 0,7 լիտր, 3 հատ – 47․700 դրամ,
- «Վասպուրական»՝ 15 տարեկան, 0,7 լիտր, 3 հատ – 86․400 դրամ,
- «Նաիրի», 0,7 լիտր, 1 հատ – 45․000 դրամ։
Հունվարի 27-ին գնվել է ևս մեկ կոնյակ․
- «Ախթամար», 0,7 լիտր – 15․900 դրամ։
Ապրիլի 15-ին գնվել է իտալական գինի՝
- Botrosecco – 18.900 դրամ։
Նույն օրը գնվել են նաև կոնյակներ․
- «Ախթամար», 0,7 լիտր, 2 հատ – 31․800 դրամ,
- «Նաիրի», 0,7 լիտր, 2 հատ – 90․000 դրամ:
Ապրիլի 22-ին գնվել է գինի․
- Meleto Chianti Classico, 2 հատ – 16․910 դրամ։
Մայիսի 17 և հունիսի 22-ին կնքած պայմանագրերով նախարարությունը գնել է կոնյակ․
- «Նաիրի», 0,7 լիտր, 2 հատ – 90․000 դրամ։
Օգոստոսի 25-ին Արդարադատության նախարարությունն ընկերությունից ձեռք է բերել իտալական գինի՝
- Santa Cristina Le Maestrelle, 2 հատ, որն արժեցել է 18․810 դրամ։
Սեպտեմբերի 9-ին գնվել է ևս մեկ հատ
- Santa Cristina Le Maestrelle, որն արժեցել է 9․900 դրամ։
Հոկտեմբերի 7-ին էլ երկու կոնյակ է գնվել՝
- «Վասպուրական»՝ 15 տարեկան, 0․5 և 0,7 լիտր տարողությամբ։ Գնումն արեժեցել է 52․500 դրամ։
Նշենք, որ գնումները կատարվել են որպես ներկայացուցչական ծառայություն։
Այսպիսով, 2022 թվականի ընթացքում, «Արտէքսիմ» ՍՊԸ-ի հետ արդարադատության նախարարության կնքած պայմանագրերի գինը կազմել է 584,420 դրամ։