Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:

Հանդիպումն ընթանում է Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։ Այս մասին գրում է РИА Новости։

Այսօր՝ հոկտեմբերի  31-ին, նույն տեղում՝ «Ռուս»-ում, նախատեսված է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը, որին պետությունների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։ Գագաթնաժողովում կողմերը կարող են հանգել փաստաթղթի ընդունմանը, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։

Հնարավոր է, որ կողմերը անդրադառնան նաեւ ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու հարցին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով այս փաստաթղթի ստորագրման հեռանկարի մասին, առաջ չի անցել և առաջարկել է սպասել բանակցությունների։

Ինչպես արդեն հայտնել ենք, նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

-ին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել