Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդն օգոստոսի 14-ի որոշումով պարգևատրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ասատրյանին:
«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի μազմամյա գործունեությունը, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդը և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է Սամվել Ասատրյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը: Ենթադրվում է, որ Արդարադատության խորհուրդը կդիմի նախագահ Սերժ Սարգսյանին Սամվել Ասատրյանի լիազորությունները դադարեցնելու համար:
Լուսանկարը` court.am
Իրավաբան.net