Պեսկովը հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր Սոչիում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև բանակցությունների մասին։ Ինչպես նշվում է, բանակցությունների ընթացքում առաջնորդները կքննարկեն նախկինում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը։ Հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել