Մեծ Բրիտանիան կանգնած է խոշոր տնտեսական մարտահրավերների առաջ, որոնք կպահանջեն կառավարության կոշտ որոշումներ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության նոր վարչապետ Ռիշի Սունակը։
«Հենց հիմա մեր երկիրը կանգնած է խորը տնտեսական ճգնաժամի առջև: COVID-ի հետևանքները դեռ զգացվում են: Պուտինի պատերազմն Ուկրաինայում ապակայունացրել է էներգետիկ շուկաները և խաթարել մատակարարման շղթաները», – ասել է Սունակը նոր պաշտոնում իր առաջին ելույթում:
«Տնտեսական կայունությունը և վստահությունը կառավարության առաջնային խնդիրներին են լինելու, ինչը նշանակում է, որ դժվար որոշումներ են սպասվում»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։