Կադիրովը քննադատել է Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» ընթացքը

Հատուկ գործողության ընթացքում մարտերն արդեն ընթանում են ռուսական տարածքում, քանի որ Ռուսաստանը թույլ է արձագանքում Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումներին, ասել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Իմ կարծիքով, մենք թույլ ենք արձագանքում Ուկրաինայի զինված ուժերի այս հարձակումներին։ Եթե ​​ուկրաինական արկերը թռչեն մեր տարածք, ի պատասխան՝ պետք է երկրի երեսից ջնջել Ուկրաինայի քաղաքները։ Նրանք նույնիսկ չպետք է մտածեն մեր ուղղությամբ կրակելու մասին»,- պարզաբանել է Կադիրովը ձայնային հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի, մինչդեռ ԱՄՆ-ն ու արեւմտյան երկրները քիչ բան կարող են անել։ Կադիրովը նաեւ ընդգծել է, որ մի քանի օրվա ընթացքում միայն չեչեն մարտիկները ոչնչացրել են ավելի քան 50 միավոր զինտեխնիկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել