Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Այս մասին գրում է «Վեդոմոստին»։
Լրատվականը նշում է, որ աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին՝ հավանաբար Մոսկվայում կամ Սոչիում։ «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կմնա Սոչիի վրա»,- նշել է լրատվականի աղբյուրը։