Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ Կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց համար հիմք են հանդիսացել քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերում կիրառվող «ոչ բնակելի տարածք (բացվածք)» և «բացվածք» հասկացությունները սահմանելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղված առաջարկությունները:
Նշված տերմինները հստակեցվել են և համապատասխանեցվել ազգային և միջպետական ստանդարտներով սահմանված հասկացություններին:
Իրավաբան.net