Եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները օգուտ կտան նաև Հայաստանին։