Թրաֆիքինգը համարվում է ամենաարագ աճող բիզնեսն աշխարհում

Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամերաշահաբեր հանցավոր բիզնեսը։ 2004 թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ ամերիկյան դոլլար։ 2005-ին Պատրիկ Բելսերը տարեկան շահույթը գնահատել է 31.6 միլիարդ ամերիկյան դոլլար։

Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի՝ 137 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։
Մարդկանց թրաֆիքինգը կատարում է մի քանի «ոլորտներում».

 

    • աշխատանք պարտքի դիմաց, օրինակ, որպես վճար՝ որևէ երկիր իրեն տեղափոխելու համար,
    • աշխատանք բռնի ուժով, այսինքն, երբ ուղղակիորեն տնօրինում են մարդուն,
    • սեռական բռնություն, ովքեր հիմնականում ծառայում են հենց թրաֆիքինգի կազմակերպիչներին։
    • անչափահասների աշխատանք, երեխաներին հասցնում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և բարոյական մեծ վնասներ, զրկում է կրթությունից, զարգացումից և ընտանիք ունենալուց:

Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից, 2000 թվականին, Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունը այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է:

Մեր օրենսդրությամբ ևս դատապարտվում և պատժվում է թրաֆիքինգը:

ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով` մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով:

Իրաբվաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել