Սեպտեմբերի 21-ին փոշեփոթորկի հետևանքով Գյումրի, Արարատ, Ծաղկաձոր քաղաքների մթնոլորտային օդում ևս դիտվել են փոշու բարձր պարունակություններ:
Փոշու պարունակությունը նշված քաղաքներում սեպտեմբերի 21-ին գերազանցել է ՍԹԿ-ները 2.0-7.0 անգամ:
Սեպտեմբերի 21-ին` նախորդ օրվա համեմատությամբ փոշու պարունակությունը բարձրացել է.
- Երևան քաղաքում ՝ 6.0 անգամ,
- Գյումրիում՝ 4.7 անգամ ,
- Արարատում ՝ 8.4 անգամ ,
- Ծաղկաձորում ՝ 3.5 անգամ:
Այնուհետև դիտվել է նվազման տենդենց:
