40 հոգուց կազմված հիմնական խումբն առաջիկայում կժամանի Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել ու որոշումը կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է», – կառավարության նիստում հայտարարեց նա:

Փաշինյանն ասաց, թե 40 հոգուց կազմված հիմնական խումբն առաջիկայում կժամանի Հայաստան:

«Ի սկզբանե պլանավորած է, որ երկու ամիս պիտի աշխատի առաքելությունը, և մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարեցնել դիտորդական առաքելության ժամկետը. ես համոզված չեմ դրանում բայց, ամեն դեպքում, մի թեմա է, որը մեր հանրության շրջանում քննարկվում է: Եթե տեսնենք նման հնարավորություն ու անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», – ասաց ՀՀ վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել