Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը կմասնակցի ավագանու ընտրություններին որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։
«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում:
Հարգանքներով` Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, #Երևան2805 նախաձեռնության հիմնադիր` Հովհաննես Շահինյան»,-նշել է նա։