Մահացել է խորհրդային և ռուս հայտնի դերասան, կինոռեժիսոր Դավիթ Քեոսայանը։ Նա 61 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
1983 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1983-1986 թվականներին աշխատել է «Սովէքսպորտֆիլմ» համամիութենական ընկերությունում (այժմ՝ «Ռոսկինո»)։ 1986-1992 թվականներին եղել է նույն ընկերության ներկայացուցիչը Հնդկաստանում։
1993 թվականին դարձել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներ, հեռուստասերիալներ արտադրող «GOLD VISION» գործակալության գլխավոր տնօրեն։
2000-2004 թվականներին՝ «2B» հեռուստատեսային պրոդյուսերական ընկերություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի արտադրության գծով տեղակալ և պրոդյուսեր։ 2004 թվականից՝ «Արտ-Բազար ստուդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր։ Ռուսաստանի Պրոդյուսերների գիլդիայի անդամ է։ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների Ռուսաստանի ակադեմիայի անդամ է։
1998 թվականից 3-րդ դասի կոմերցիոն օդաչու է։