ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներ․
«Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելիս։
Եթե ձեր ներկայացրած DS-160 հաստատման համարը չհամապատասխանի այն համարին, որով հարցազրույցի օր եք ամրագրել, ապա ձեր հարցազրույցը չի կայանա և դուք ստիպված կլինեք հարցազրույցի նոր օր ամրագրել»,-նշվում է հայտարարության մեջ։