Վրաստանը ողջունում է ԱՄՆ նախագահի ներդրումը Հարավային Կովկասում երկարատև հակամարտության ավարտի գործընթացում։ Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Հույս ունենք, որ այս պատմական իրադարձությունը շղթայական ռեակցիա կառաջացնի Սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորման առումով։ Վրաստանը վճռականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը ուղղված համագործակցության ամրապնդմանը»,-նշվում է Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։