Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմական է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրված համաձայնագիրը և շնորհավորել այդ կապակցությամբ:
Բենիամին Նեթանյահուն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Ես նաև շնորհավորում եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ հաշտեցման և համատեղ բարգավաճման նոր դարաշրջան»,-նշված է Իսրայելի վարչապետի գրառման մեջ: