Հռոմի պապն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին

Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության վերաբերյալ հռչակագիրը՝ աշխարհում շարունակվող հակամարտությունների ֆոնին հույսի նշան համարելով այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Vatican News-ը, կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի պապը սրտանց կոչ է արել միջազգային որոշում կայացնողներին պատասխանատվություն կրել հակամարտությունների լուծումներ փնտրելու համար՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ:

Այնուհետև Հռոմի պապը շնորհավորել է ստորագրված հռչակագիրը՝ առաջընթացի նշանակալի քայլ համարելով այն:

«Մենք բոլորս հույս ունենք, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանը»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել