Տիգրան Ավինյանի կարգադրությամբ 8 միլիոն դրամ կհատկացվի «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոն»-ին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 30-ին կագադրություն է ստորարել, որում ասվում է․

«1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոն»-ին հատկացնել 8000.0 (ութ միլիոն) հազար դրամ՝ թատրոնին մարդատար ավտոմեքենա տրամադրելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին՝ կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել