Ռուսաստանը պատրաստ է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցությունը, որտեղ դա շահավետ է երկու կողմերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք մնում ենք Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցության զարգացման դիրքում այնտեղ, որտեղ դա շահավետ է երկու կողմի համար, և պատրաստ ենք ընթանալու Թբիլիսիի հետ երկկողմ կարգավորման ուղով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ Թբիլիսին կողմնորոշվի իր հետագա գործողությունների հարցում», – ասել է նա:

2025 թ. ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական համաժողովում հայտարարել է, որ հանրապետությունը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած գոյություն ունեցող տարածքային հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել