Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Volvo, 2 Nissan և Hyundai մակնիշների ավտոմեքենաները․ Volvo մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan և Volvo մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։