ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ է համարել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ով ասել է, թե Մոսկվան օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ին:
«Ես զարմացած էի երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ»,-ասել է նա:
Նա ասել է, որ գուցե ինքն ու Մակրոնը կրկին քննարկեն այս խոսքերը։
«Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղին և նրա շուրջը վերաբերող հարցերը»,- հավելել է ՌԴ նախագահը։