Քննության է առնվելու Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը․ փաստաբան

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

Նա նշել է, որ նիստին դատարանը քննության է առնելու նաև Գերասիմի խափանման միջոցի հարցը։

Փաստաբանը նաև կոչով դիմել է Գերասիմ Վարդանյանի գաղափարակից ընկերներին։

«Հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ դուք առնվազն դատարանի մոտ Ձեր ներկայությամբ կարող եք հայտնի շրջանակների համար պարզորոշ դարձնել, որ մեր երկրում քիչ չեն այն մարդիկ, ում համար անընդունելի է, որ անձը կարող է կալանքի տակ գտնվել միմիայն այն պատճառով, որ նրա գաղափարները հակադրվում են օրվա իշխանությունների ընտրած հակահայկական քաղաքականությանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել