Ալլա Պուգաչովայի թոռանը զորակոչել են բանակ

Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, մոբիլիզացվել է Մոսկվայի Գուբերնսկի թատրոնից:

Թատրոնի մամուլի ծառայությունից նախ հրաժարվել են մեկնաբանություն տալ, իսկ ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ թատրոնը հերքել է հաղորդագրությունը։

Լրագրողները սպասում են զինկոմիսարիատից հաստատմանը, գրում է EADaily-ն։ Նիկիտա Պրեսնյակովը 31 տարեկան է, ծնվել է 1991 թվականին Լոնդոնում։ Նրա ծնողներն են ՌԴ վաստակավոր արտիստ Քրիստինա Օրբակայտեն և երգիչ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը։ Ալլա Պուգաչովան սեպտեմբերի 29-ին իր մանկահասակ երեխաների հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ռուսաստանի Դաշնությունից։

Ավելի վաղ նա բացասաբար էր արտահայտվել Ռուսաստանի իշխանությունների մասին։ Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, որն ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել էր որպես օտարերկրյա գործակալ, նույնպես լքել է Ռուսաստանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել