Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Ա. Մարդոյանի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգել երեք տարի ժամկետով:
Ինչպես նաև հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ապրիամովի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիմովի զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից երկարաձգել մինչև 2014 թվականի մարտի 14-ը։
Իրավաբան.net