Քիչ առաջ Կառավարության N3 շենքի մոտ սկսվել է ուսանողների ցույցը: Նրանք պահանջում են ԿԳՆ Արմեն Աշոտյանից, որպեսզի վերջինս իջնի ներքև և հիմնավորի, թե ինչով է պայմանավորված ուսման վարձերի բարձրացումը:
ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը ցույցի մասնակիցներին, ինչպես նաև ներկա լրագրողներին, առաջարկեց իր հետ բարձրանալ նախարարություն և քաղաքակիրթ պայմաններում հանդիպել նախարարին:
«Դուք պետք է իջնեք, այլ ոչ թե մենք բարձրանաք»,- հրավերքին ի պատասխան ասացին ցուցարարները:
Այս պահին ցույցը շարունակվում է: Մասնակիցները սպասում են Արմեն Աշոտյանին:
Մանրամասները և տեսանյութը շուտով:
Իրավաբան.net