Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը։ Խորհրդարանում քվեարկության է դրվել նիստի օրակարգում ընդգրկված 21 հարցերը։
Ընդունվել են մի շարք քննարկված նախագծեր։ Դրանցից մեկով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից:
Ընդունվել է նար հոկտեմբերի 4-ին քննարկված ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Ազգային ժողովում առաջարկել են նաև քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չտրամադրել, պատասխանատվության միջոցներ սահմանել քաղաքաշինության բնագավառում քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց թույլտվության կատարելու դեպքերում։ Առաջարկվել է ներկրվող ցեմենտի համար գործող պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող տուրքն առհասարակ հանել։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությամբ ազգությամբ հայերին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում։ ԱԺ-ում նաև առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները։
Հոկտեմբերի 5-ի նիստի եզրափակիչ հատվածում խորհրդարան կժամանեն ՀՀ կառավարության անդամները, որոնք կպատասխանեն պատգամավորների հարցերին: