Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անձը օտարերկրյա պետությունում պետք է դիմի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան եզրակացությամբ փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն` համապատասխան եզրակացության ստանալու նպատակով:
Այնուհետև փաստաթղթերն ուղարկվում են Ազգային անվտանգության ծառայություն` համապատասխան եզրակացության ստանալու նպատակով:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ Նախագահի աշխատակազմ:
Քաղաքացին ծանուցվում է, որ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Նախագահի աշխատակազմ:
Հիմքերի առկայության դեպքում ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրում՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ:
ՀՀ Նախագահի հրամանագրի ծանոթանալու և երդման արարողությանը մասնակցելու նպատակով քաղաքացին ծանուցվում է:
Օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է ՀՀ քաղաքացու անձնագրավորում: