Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) սեպտեմբերի 15-ին, կրկին կհանդիպի՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ իրավիճակը լրջորեն վատթարացել է վերջին օրերին, փոխանցում է ТАСС-ը։

Դա բխում է չորեքշաբթի օրը տարածված Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրից։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի Հայաստանի խնդրանքով։ Սեպտեմբերի 14-ին խորհրդի փակ խորհրդակցություններում արդեն քննարկվել է իրավիճակը սահմանին, իսկ հինգշաբթի քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել