ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Դեդովին նշանակել է Իրանում դեսպան, Լևան Ճաղարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Ալեքսեյ Յուրիևիչ Դեդովին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթում։
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պարտականություններից ազատել է Լևան Ճաղարյանին, ով միաժամանակ կնշանակվի Ռուսաստանի դեսպան Շրի Լանկայում և Մալդիվներում։ Իր հերթին Շրի Լանկայում Ռուսաստանի նախկին դեսպան Յուրի Մատերիյը կգլխավորի Կաբո Վերդեում ՌԴ դիվանագիտական առաքելությունը։
Հիշեցնենք, որ Ճաղարյանը 2011 թվականի հոկտեմբերի 21-ին զբաղեցրել էր Իրանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը: