ՀՀ ոստիկանությունում 64 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի

2013 թ. 1- ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 267 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 8-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:

Վարչության կատարած ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքներով ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահականտույժերի, այդ թվում՝

 – հայտարարվել է նկատողություն` 26,

– հայտարարվել է խիստ նկատողություն` 16,

– հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 3,

– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 19:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչությանկողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 11 նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել