Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը երկարաձգվել է 4 տարով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգել է 4 տարով: Այս մասին հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը»,- ասվում է հրամանագրում:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել