Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի

Լիզ Թրասը 81 հազար 326 ձայնով ընտրվել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ: Ըստ The Guardian-ի՝ Թրասը միաժամանակ դրաձել է նաև իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ:

47-ամյա Թրասի օգտին է քվեարկել կուսակիցների ավելի քան 57 տոկոսը, նրա մրցակցի՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի թեկնածության օգտին տված ձայների քանակը մոտ 60 է։

Այս պաշտոնում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր:

Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից:

Թրասը Դաունինգ սթրիթ 10 հասցեում իր աշխատանքը կսկսի այսօր՝ Շոտլանդիայում գտնվող Բալմորալ թագավորական նստավայր այցից հետո, որտեղ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նրան պաշտոնապես կհանձնարարի կառավարություն ձևավորել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել