Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հետ հանդիպմանը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, թե հայ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն. «Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»:

Փաշինյանը վստահեցրեց՝ հանդիպումից այլ մանրամասներ չկա հայտնելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել