Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է։
Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։
Արզումանյանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 12-ին, Ստեփանակերտում։ Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
1991-1992 թվականներին՝ Աշոտ Ղուլյանի վաշտի կամավորական, 1992-1995 թվականներին՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, ջոկի հրամանատարի տեղակալ, գնդի, 1995-1999 թվականներին՝ Առանձին հետախուզական գումարտակի։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1999)։
2000-2004 թվականներին՝ զորամասի հրամանատար, 2004 թվականից՝ ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիայի ունկնդիր։
Արզումանյանը մասնակցել է Մարտակերտի, Վարանդայի (Ֆիզուլի), Ասկերանի, Քարվաճառի (Քելբաջար) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել էր Արցախի ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար։ Պաշտոնից ազատվել է 2021-ին, այնուհետև նշանակվել Արցախի նախագահի խորհրդական։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)։