Հատուկ գործողությունն ուղղված է 3-րդ համաշխարհային պատերազմի կանխմանը․ Մեդվեդև

Առայժմ հաջողվել է զսպել իրավիճակը, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի, ապոկալիպսիսը դեռ չի եկել, և դա թույլ չտալու համար Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում Դոնբասում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում Դարիուս Ռոշբենին տված հարցազրույցում նա բացասաբար է պատասխանել՝ նոր համաշխարհային պատերազմ սկսելու վերաբրեյալ հարցին։

«Հուսով եմ՝ ոչ, և, այնուամենայնիվ, առայժմ հաջողվել է պահպանել իրավիճակը։ Թեև եթե նման աստվածաշնչյան համեմատություն անենք և հիշենք Հովհաննես Աստվածաբանի Հայտնության, այսինքն՝ Ապոկալիպսիսի խոսքերը. առաջին հրեշտակը շեփոր հնչեցրեց, և կարկուտ ու կրակ եղավ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, և մեր երկրի քաղաքականությունը հենց դրան է ուղղված, եկեք ընդունենք, նույնիսկ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, -ասել է Մեդվեդևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել