Ես ինքս հաշվետու եմ մի մարդու․ Էդգար Ղազարյան

«Դժվար է գտնել մարդ, որը որևէ մեկին հաշվետու չլինի։ Ես ինքս հաշվետու եմ մի մարդու, իմ բոլոր քայլերով ու գործողություններով»,-Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

Հարցազրույցը վարողի ճշտող հարցին՝ այդ մարդը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ ոչ, Ղազարյանը պատասխանել է․ «Այդ մարդը Ֆերդինանտ Ղազարյանն է, նա իմ հայրն է։ Նա հիմա ողջ չէ, բայց ես իմ մտքով բոլոր գործողությունները համաձայնեցնում եմ իմ հայրիկի հետ»։

Հաղորդավարի այն ճշտմանը, որ խոսքը ոչ թե խղճի, այլ քաղաքական գործունեության մասին է, Էդգար Ղազարյանը նշեց․ «Իմ բոլոր գործողությունները, անկախ նրանից, թե դրանք որ ոլորտին են վերաբերում, ես իմ մտքում հաշվետու եմ միայն Ֆերդինանտ Ղազարյանին»։

Նա պնդում է՝ չկա որևէ այլ մարդ, պաշտոնյա, քաղաքական գործիչ, որի հետ նա համաձայնեցնում է իր գործողությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել