Երևանում էլեկտրոնային չվացուցակով արդեն 13 երթուղիների ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է

Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների հետ կապված «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ 13 երթուղիների ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է քաղաքացիներին:

Այդ նպատակով շուրջ 180 GPS սարքավորումներ են տեղադրվել ավտոբուսներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր երթուղիների կահավորման ուղղությամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել