Տեսչական մարմինն այսօր կրկնակի ուսումնասիրություն է սկսել «Փեթակ»-ում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Փեթակ» առևտրի կենտրոնում հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացրել է 2021 թվականի հունիսին: Տնտեսվարող սուբյեկտին տրամադրվել է կարգադրագիր՝ սահմանված ժամանակացույցով խախտումները վերացնելու համար: Պահանջը կատարվել է թե ոչ, պետք է պարզվեր այս տարվա հուլիսին՝ կրկնակի ուսումնասիրության միջոցով: Կրկնակի ուսումնասիրություն տեսչական մարմինը սկսել է այսօր, հայտնում է 1lurer.am-ը։

Կրկնակի ուսումնասիրությունը կտևի մինչև օգոստոսի 25-ը, որից հետո միայն հնարավոր կլինի ասել՝ թերությունները վերացվել են, թե ոչ, կամ որքանով են վերացվել: Կարապետյանն, ի դեպ, նշում է, որ Սուրմալուում ու Փեթակում հայտնաբերված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները հատուկ են նմանատիպ մյուս առևտրի կենտրոններին ևս:

Տնտեսվարողները ավելի պատրաստակամ վերացնում են դյուրին ու քիչ ծախսով լուծվող խախտումները, օրինակ կրակմարիչների բացակայությունը, իսկ համակարգային ու մեծ ներդրում պահանջող նորմերի ապահովումը որպես կանոն հետաձգում են: Մանավանդ որ տեսչական մարմինը մատնացույց է անում ռեսուրսների ու հնարավորությունների անբավարարությունը և նախընտրում ուժերը կենտրոնացնել ուսումնասիրությունների մեծ ընդգրկում ապահովելու, քան թե կրկնակի ուսումնասիրություններով խախտումների վերացմանը հետամուտ լինելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել