ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Կիևին 3 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին, երեքշաբթի հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ 3 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին հայտարարությունը կհամընկնի օգոստոսի 24-ին նշվող Ուկրաինայի անկախության օրվա հետ։