Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ արդարադատության նախարարության

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավորին խնդրում է սառեցնել իր տնից առգրավված փաստաթղթերի առնչությամբ արդարադատության նախարարության կողմից սկսված հետաքննությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Դատական հայցում նրա փաստաբանները խնդրել են, որ անկախ փաստաբան նշանակվի, որպեսզի որոշվի, թե արդյոք այս ամիս Մար-ա-Լագոյի նրա նստավայրից վերցված ֆայլերը ընդգրկված են գործադիր արտոնության մեջ, որը թույլ է տալիս նախագահներին արգելել որոշակի հաղորդակցություններ հրապարակվելուց:

Երկուշաբթի օրը The New York Times-ը հաղորդել է, որ գործակալները մինչ այժմ հայտնաբերել են գաղտնի համարվող ավելի քան 300 փաստաթուղթ:

Նախկին նախագահը նաև ցանկանում է, որպեսզի հրապարակվի իր տան խուզարկության հրամանը:

Ակնկալվում է, որ այս շաբաթ արդարադատության նախարարությունը Ֆլորիդայի դատավորին կհայտնի, թե խուզարկության որոշման որ մասերի վրա է հիմնվել` Դոնալդ Թրամփի տունը խուզարկելու համար:

Երկուշաբթի օրը դատավոր Բրյուս Ռեյնհարթը ասել է, թե դեռևս կարծում է, որ այն չպետք է ամբողջությամբ կնքված մնա՝ հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ այս հետաքննությունը սկսվել է պետական փաստաթղթերի հետ ճիշտ չվարվելու գործով:

ԱՄՆ-ի նախագահները պետք է իրենց բոլոր փաստաթղթերն ու էլ. նամակները փոխանցեն Ազգային արխիվ կոչվող պետական գործակալությանը: ՀԴԲ-ն այժմ հետաքննում է, թե արդյոք Թրամփը սխալ է վարել պաշտոնաթող լինելուց հետո գրառումները՝ Սպիտակ տնից Մար-ա-Լագո տանելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել