Ուկրաինայի իշխանություններն ընթացիկ տարվա փետրվարի վերջից ռազմական ծախսերին են ուղղել մոտ 11,4 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի բյուջեի ընդհանուր ծախսերն այս ժամանակահատվածում հասել են գրեթե 27 մլրդ դոլարի:
«Դրա ավելի քան 40 տոկոսը ծախսվել է մեր երկրի պաշտպանության և անվտանգության համար»,- տեղեկացրել է Շմիգալը։