Զելենսկի. Ղրիմի վերադարձն Ուկրաինային ամենամեծ հակապատերազմական քայլը կլինի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային ամենամեծ հակապատերազմական քայլը կլինի Եվրոպայում։

«Ռուսական օկուպացիան Ղրիմը, որն իսկապես դրախտ է բոլորիս համար, վերածել է կախյալ և ընկճված շրջանի։ Դեպի բարձր պարիսպների, փշալարերի և անօրինականության շրջան, դեպի էկոլոգիական աղետի գոտի և ագրեսիայի ռազմական հենակետ։ Փետրվարի 24-ից օկուպացված Ղրիմից մեր քաղաքներ ու համայնքներ են արձակվել 750 տարբեր թեւավոր հրթիռներ։ Նրանք ոչնչացրել են առնվազն հարյուրավոր քաղաքացիական օբյեկտներ՝ դպրոցներ, համալսարաններ, սովորական բնակելի շենքեր։ Ուստի Ղրիմի թերակղզում Ուկրաինայի վերահսկողության վերականգնումը կլինի ամենամեծ հակապատերազմական քայլը Եվրոպայում»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Ղրիմի պլատֆորմի առցանց գագաթնաժողովի բացման ժամանակ։

Նրա խոսքով, դա կվերադարձնի անվտանգությունն ու արդարությունը, Ղրիմը կվերինտեգրվի ժամանակակից աշխարհին։

«Եվ ես կարծում եմ, որ ահաբեկչությունը հաղթահարելու, Եվրոպայում մեր տարածաշրջանի անվտանգությունը վերականգնելու համար ամբողջ աշխարհը պետք է հաղթանակ տանի ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Անհրաժեշտ է ազատագրել Ղրիմը օկուպացիայից. որտեղ ամեն ինչ սկսվել է, այնտեղ կավարտվի»,- ամփոփել է նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել