«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»,-նշել է նա։
Լուսանկարում՝ Սահակ Վարդանյանը