Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը կդադարեցվի՝ պայմանավորված նրա մահվան հանգամանքով

Ոստիկանության կողմից կառավարության որոշման նախաիծ է մշակվել, որի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախածի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը։ Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմերի 21-ին վերջինիս մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին» ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» ՀՀ կառավարության N 136-Ն որոշման համաձայն՝ Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու և դրա պահպանման ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացվել է 1014 հազ. դրամ, իսկ այրու բնակարանի անվտանգությունը ոստիկանության 24-ժամյա մեկ պահակակետի և մուտքի դռան ծածկագրման միջոցով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 3280,0 հազ. դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումը։

Այսպիսով, կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան» բառերը հանել:

Ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» N 136-Ն որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել