Կանայք և տղամարդիկ պետք է վարձատրվեն հավասար չափով

Հայաստանի Հանարապետության համար 1995 թվականի հուլիսի 29-ից ուժի մեջ է մտել «Համարժեք աշխատանքի դիմաց կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության մասին» կոնվենցիան:

Կոնվենցիայի համաձայն` աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ վարձատրության դրույքաչափերի սահմանման գործող մեթոդներին համապատասխանող միջոցների օգնությամբ խրախուսում է և, որքանով դա համահունչ է նշված մեթոդների հետ, ապահովում է համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման սկզբունքի կիրառումը:

Այս սկզբունքը կարող է կիրառվել`
ա) ազգային օրենսդրության շրջանակներում,
բ) օրենսդրությամբ սահմանված կամ հաստատված վարձատրության դրույքաչափերի որոշման համակարգի միջոցով,
գ) գործատուների և աշխատողների միջև կնքված կոլեկտիվ պայմանագրերի միջոցով, կամ
դ) այդ միջոցներից մի քանիսի համադրությամբ:

Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրում հասկացությունը վերաբերում է վարձատրության դրույքաչափերին, որոնք սահմանվում են առանց սեռային հատկանիշով խտրականության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել